Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Առաջին տիպի շաքարախտը հնարավոր է կանխե՞լ. news.am

Առաջին տիպի շաքարախտը հնարավոր է կանխե՞լ. news.am

Սենթ Լուիսի համալսարանի (Saint Louis University) գիտնականներին հաջողվել է կենդանիների հետ փորձերի ժամանակ դադարեցնել աուտոիմուն ռեակցիայի զարգացումը, որն առաջին տիպի շաքարախտի է հանգեցնում:

 

Բժիշկ Թոմաս Բարիսի (Thomas Burris) ղեկավարությամբ բժիշկների խմբի հետազոտության արդյունքները հրապարակվել են Endocrinology ամսագրում:

 

Առաջին տիպի շաքարախտն առաջանում է ինսուլին հորմոնի արտադրմանը նպաստող աուտոիմուն ռեակցիայի գործընթացի արդյունքում ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների ոչնչացումից հետո: Հիվանդության հիմնական բուժումը ներառում է մինչեւ կյանքի վերջը ինսուլինի դեղամիջոցների օգտագործում արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը պահելու համար:

 

Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են հիվանդությանը նախորդած աուտոիմուն ռեակցիայի գործընթացը, որը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները:

 

Հայտնի է եղել, որ TH17-ի օգնական Т-բջիջների ենթատիպը ինչ-որ կերպ ներգրավված է այդ գործընթացում: Իմունային բջջի՝ TH17 ֆենոտիպ ձեռք բերելու համար պետք է երկու ռեցեպտորներ ակտիվանան՝ ալֆա եւ գամմա t ռետինոիդ թթվի նյութի հետ կապված այսպես կոչված օրֆանային ռեցեպտորները: Հետազոտողները կիրառել են իրենց կողմից մշակված SR1001 նյութը, որն այդ ռեցեպտորների սելեկտիվ ագոնիստ է եւ որն առաջին տեսակի շաքարախտով մկների մոդելով նվազեցնում է ռեցեպտորների արձագանքը: SR1001 միացությունն օգտագործելիս կենդանիների մոտ զգալիորեն պակասել է շաքարախտի հաճախականությունը եւ ինսուլինը:

 

Այս արդյունքները վերահաստատում են Т-օգնական բջիջների կարեւոր նշանակությունը առաջին տեսակի շաքարախտի զարգացման գործընթացում եւ մատնանշում հիվանդության զարգացման կանխարգելման հնարավորությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. webmd.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ